Փորձագետներ. Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը կարող է հիմք դառնալ բանակցությունների առաջընթացի համար11 փետրվարի 2006 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը նրանց հաջողություն է մաղթել բանակցություններում, որի հետ մեծ հույսեր է կապում: Շատ մեկնաբաններ գտնում են, որ 2006թ.-ի ընթացքում տասնութ տարի ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընաթացում առաջընթաց կգրանցվի: «Ներկայիս դրությամբ, հնարավորություն կա հիմք ստեղծել համաձայնագրի համար»,- Շիրակին ցիտել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը:- Ժակ Շիրակը հավաստիացրել է երկու նախագահներին, որ միջազգային հանրությունը ցանկանում է սատար կանգնել խաղաղության հաստատման գործընթացին»: Մեկնաբանների կարծիքով, Երեւանի եւ Բաքվի ներկայացուցիչները քննարկում են Լեռնային Ղարաբաղի հավանական կարգավիճակը: Այդ հարցը, ըստ երեւույթին, բանակցությունների գլխավոր փորձաքարն է: Հայակական կողմը բացառում է Բաքվի իշխանություններին ենթարկվելու որեւ հնարավորություն, իսկ Ադրբեջանում ասում են, որ յուրաքնչյուր որոշում պետք է ընդունվի երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հենց կարգավիճակի մասին որոշումը կարող է հիմք դառնալ բանակցությունների առաջընթացի համար:Սակայն ինչպես գտնում են փորձագետները, ելնելով Քոչարյանի եւ Ալիեւի անզիջում հայտարարություններից եւ ադրբեջանական ու հայկական ԶԼՄ-ներում տեղ գտնող մարտական հրապարակումներից, այդ առաջընթացին շատ բարդ կլինի հասնել: Դիվանագետների խոսքերով, հնարավոր համաձայնագիրը կներառի Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրս բերումը Հայաստանի վերահսկողության տակ Ղարաբաղի տարածքի մնալու փոխարեն: Նաեւ կարող է խոսք գնալ միջազգային խաղապահ ուժերի տեղակայման մասին: Ըստ այդմ, չի բացառվում, որ տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կարող է հետաձգվել անորոշ ժամանակով, հայտնում է BBC-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |