Ն.Բորդյուժա. ՀՀ բարձր մակարդակի պաշտպանվածությունը թույլ է տալիս վստահ նայել վաղվա օրվան27 հունիսի 2013 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերն ունեն բավարար մարտական պատրաստվածություն և բավարար ռազմական տեխնիկա հակառակորդի ցանկացած ոտնձգությանը հակադարձելու համար: Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի Զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով, որոնք որակական հատկանիշներվ գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին: «Իհարկե, հակառակորդի սպառազինության ամեն մի նոր մատակարարում իր մեջ պարունակում է մտահոգության էլեմենտներ, բայց խնդիրը մշտապես մեր ուշադրության կենտորոնում է: Հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, այդ թվում` զենքի, ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացները շարունակվում են անխափան, և մեր Զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով: Սա մենք շարունակելու ենք անել նաև հետագույում»,- շեշտեց ԱԱԽ քարտուղարը: Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլոյ Բորդյուժան հայտարարեց, որ այն քայլերը, որոնք այսօր ձեռնարկել է Հայաստանի Հանրապետությունը ազգային զինված ուժերի ու, առհասարակ, ազգային անվտանգության ապահովման համար, այն քայլերը, որոնք ձեռնարկում է ՀԱՊԿ-ն, ինչպես նաև ռուսկաան 102-րդ ռազմաբազայի առկայությունը, պետական սահմանների պահպանությունը, ռազմատեխնիկական ինտենսիվ համագործակցությունը, համատեղ փայլուն զորավարժությունները հաստատում են, որ այսօր ամբողջ ստեղծված համակարգը թույլ է տալիս խոսել ՀՀ պաշտպանվածության բարձր մակարդակի մասին: «Այս բազմաշերտ համակարգը թույլ է տալիս վստահությամբ նայել վաղվա օրվան ու զբաղվել երկրի սոցիալ-տնտեսական հարցերով»,- ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |