Վատիկանի բանկում երեք մարդ է ձերբակալվել կոռուպցիայի և մեքենայությունների կասկածանքով

Վատիկանի բանկում երեք մարդ է ձերբակալվել կոռուպցիայի և մեքենայությունների կասկածանքով

PanARMENIAN.Net - Քննիչները, որոնք ստուգում էին Վատիկանի բանկի գործունեությունը, ձերբակալել են երեք մարդու՝ կոռուպցիայի և մեքենայությունների կասկածանքով: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում:

Ինչպես նշել են Հռոմի դատախազությունում, ձերբակալությունները կատարվել են ըստ հայտնաբերված փաստերի: Իրավապահները քննությունը սկսել են, երբ 2009թ. կասկածներ են հայտնվել բանկի ոչ թափանցիկ գործունեության մասին: 2010թ. սեպտեմբերին Իտալիայի ֆինանսական գվարդիան առգրավեց բանկին պատկանող 23 մլն եվրոն Վարկա-արհեստակցական բանկի հաշիվներից, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---