Փետրվարի 17-ին Երեւան կժամանի Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատարը

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ի տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵՄ հանձնակատարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net գործակալությանն էին հայտնել Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակությունում, Բենիտա Ֆերերո-Վալդների այցը կոչված է հաստատելու ԵՄ հավատարմությունը իր պարտավորությանը` դնել ԵՄ եւ Հարավային Կովկասի միջեւ հարաբերությունների խորացման հիմքը Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ այդ երկրներում բարեփոխումներին աջակցելու միջոցով»:



Ֆերերո-Վալդեների բանակցությունների հիմնական թեմաները Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում կլինեն գործողությունների ծրագրի մշակումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, «սառեցված հակամարտությունները» եւ էներգետիկ անվտանգությունը: Այցի նախօրեին Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել է, որ «Հարավային Կովկասի երկրներին ընդգրկելով Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի մեջ, մենք նոր էջ ենք բացել հարավկովկասյան երկրների հետ մեր հարաբերությունների համար»: «Ես հույս ունեմ, որ մենք շուտով կավարտենք գործողությունների մշակումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, ինչը թույլ կտա ինտենսիվացնել մեր հարաբերությունները: 2006 թվականը պետք է դառնա մեր գործընկերության արագացման տարի»,- հայտարարել է ԵՄ արտաքին կապերի գծով հանձնակատարը:



Բենիտա ֆերերո-Վալդները նաեւ հույս է հայտնել, «որ 2006 թվականին մենք տարածաշրջանային հակամրտությունների կարգավորման գործընթացի լավ զարգացման ականատաեսը կդառնանք»: «Իմ այցի ընթացքում ես կբացատրեմ` ինչպես մենք կարող ենք աջակցել երկերներին դեպի կայուն, բարվոք եւ ժողովրդավարական ապագա տանող իրենց ճանապարհին»,- ասել է Բենիտա Ֆերերո-Վալդները: Արտաքին կապերի գծով հանձնակատարի այցից հետո կսկսվեն ԵՄ-ի խորհրդատվությունները Հարավային Կովկասի երկրների հետ գործողությունների ծրագրի մշակման ավարտի վերաբերյալ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---