Ավագ Հարությունյան. 2013 թվականին ակնկալվում է խաղողի աննախադեպ բերք10 հուլիսի 2013 - 15:47 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. ակնկալվում է խաղողի աննախադեպ բերք, հուլիսի 10-ին հայտնել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Չնայած Արմավիրի մարզում կարկուտի պատճառով բերքի նվազմանը, հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ խաղողի լավ բերքի շնորհիվ, բերքի ծավալը կաճի 15 տոկոսով»,-ասել է նա: Ավագ Հարությունյանը պարզաբանել է, որ ակտիվությունը գիենգործության ու կոնյակագործության ոլորտում նկատվում է նոյեմբեր-դեկտեմբերին, ուստի պաշտոնական վիճակագրությունը լիովին չի արտացոլում այսօրվա վիճակը: Ըստ նրա, գինու արտադրությունը Հայաստանում 2013թ. հունվար-մայիսին ավելացել է 2012թ. նույն շրջանի համեմատ 24 տոկոսով՝ կազմելով 1982 հազար լիտր: Ինչ վերաբերում է կոնյակի արտադրությանը, ապա 2013թ. հունվար-մայիսին ցուցանիշը նվազել է 7 տոկոսով՝ 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 6235,9 հազար լիտր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |