ԼՂՀ խորհրդարանը հանդես է եկել սումգաիթյան իրադարձությունների 18-ամյակին նվիրված հայտարարությամբ27 փետրվարի 2006 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել սումգաիթյան իրադարձությունների 18-ամյակին նվիրված հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է, որ ժամանակին ոչ նախկին ԽՍՀՄ-ը, ոչ միջազգային հանրությունը արժանի իրավաքաղաքական գնահատական չտվեցին սումգաիթյան ջարդին, եւ այդ ապօրինությունը հանգեցրեց հայերի դեմ ուղղված նոր անմարդկային ոճրագործությունների: «Մինչ օրս Ադրբեջանում չեն հրաժարվում հակահայկական քարոզչությունից, որի վկայությունն է ադրբեջանական քաղաքական գործիչների արտահայտությունները ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ սումգաիթյան ջարդերն իրագործած մարդիկ այսօր Ադրբեջանում համարվում են ազգային հերոսներ, իսկ հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած Ռամիլ Սաֆարովը ճանաչվել է Ադրբեջանում 2005 թվականի մարդ, որն ինքնին կասկածի տակ է դնում հարեւան պետության «արժեքների համակարգը»: Հայտարարության մեջ նշվում է, որ Սումգաիթի զոհերի հիշատակի օրերը ոչ միայն սգո օրեր են, այլ նաեւ ղարաբաղցիների ամենանվիրական նպատակի` միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչման գաղափարի շուրջ միավորման օրեր, հաղորդում է Karabakh-onlaine-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |