Ընդդեմ ուղեվարձի թանկացման. Ակցիայի մասնակիցները բողոքելու են եկել 50 դրամանացոներով![]() PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի մոտ մեկնարկել է տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված «Նախազգուշացման ակցիան»: Ակցիայի մասնակիվերը նախ 50 դրամանոցներ նետեցին քաղաքապետարանի մուտքի մոտ, ապա որոշեցին փակել մուտքը, սակայն ոստիկանները նրանց հեռացրեցին: Ցուցարարների և լրագրողների հետ խոսելու դուրս եկավ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, սակայն նրա վրա ևս մանրադրամ նետեցին, Գևորգյանը վիրավորվեց ակցիայի մասնակիցների վերաբերմունքից և ներս գնաց: Բողոքի ակցիան շարունակվում է: Հիշեցնենք, որ վաղվանից Երևանում երթուղային տաքսիների ուղեվարձը կկազմի 150 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն: «Մենք չենք գնում բողոքելու, խնդրելու կամ նույնիսկ պահանջելու, մենք գնում ենք նախազգուշացնելու, որ չենք ենթարկվելու կայացված անհիմն որոշմանը` լայնամաշտաբ կազմակերպման, ինքնակազմակերպման արդյունքում հասնելով նրան, որ բնակչության մեծ մասը վճարի նախկին սակագներով»,- գրել են այսօրվա ակցիայի կազմակերպիչները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |