ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալը 1915 թվականի հայերի ջարդերը անվանել է ցեղասպանություն 2 մարտի 2006 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալ Ադամ Էրելին «ցեղասպանություն» է անվանել հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան Թուրքիայում: Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում պատասխանելով Հայոց ցեղասպանության հանդեպ ԱՄՆ վարչակազմի դիրքրոշման վերաբերյալ հարցին` Ադամ Էրելին հայտարարել է հետեւյալը. «Կարծում եմ, ձեզ հայտնի է մեր դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ, որն արտահայտվել է չափազանց հստակ: Կարող եք անդրադառնալ այդ հարցի շուրջ նախկինում արված հրապարակային հայտարարություններին»: Հարցը տրվել է այն համատեքստում, որ PBS հեռուստաալիքը մտադիր էր ապրիլի 17-ին Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմից հետո հեռարձակել շոու` ցեղասպանությունը ժխտող անձանց մասնակցությամբ: Հիշեցնենք, որ ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, PBS որոշում է կայացրել չցուցադրել Հայոց ցեղասպանությունը ժխտող բանավեճի տեսագրությունը: Ֆիլմի ցուցադրությունը չեղյալ չի հայտարարվել: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հասավ նրան, որ ոչ ֆիլմը, ոչ էլ բանավեճը չցուցադրվեն Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է ԱՄՆ հայ համայնքի մեծ մասը: Հիշեցնենք, որ PBS մտադիր էր «կլոր սեղան» կազմակերպել եթերում ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո` Ջասթին ՄաքՔարտիի եւ Օմերա Թուրանի մասնակցությամբ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա |