Շուրջ 900 երեխա է թունավորվել Հնդկաստանում դեղորայքից

Շուրջ 900 երեխա է թունավորվել Հնդկաստանում դեղորայքից

PanARMENIAN.Net - Հնդկաստանի Հարիանա նահանգի տարբեր շրջաններում շուրջ 900 դպրոցական դիմել է բուժօգնության ֆոլիաթթվի հաբերի ընդունումից հետո, որոնք երեխաները ստացել են անեմիայի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում, հայտնում է հնդկական Hindu կայքը՝ տեղական իշխանությունների վրա հղումով:

Ըստ հրապարակման, հաբերի ընդունումից հետո 879 երեխա որովայնի շրջանում ցավեր է զգացել, սրտխառնոց և փսխում: Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացում չի պահանջվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---