ԼՂՀ ԱԳՆ. Տնտեսական պատժամիջոցները Մերձդնեստրի դեմ անթույլատրելի են13 մարտի 2006 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը լրջորեն մտահոգված է Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության շուրջ իրավիճակի սրմամբ: Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն գտնում է, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը Մերձդնեստրի դեմ անթույլատրելի է: Ինչպես ասվում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության պաշտոնական կայքում, տնտեսական պատժամիջողցների կիրառումը Մերձդնեստրի ժողովրդի հանդեպ կարող է հանգեցնել հումանիտար աղետի: «Լեռնային Ղարաբաղի բազմամյա շրջափակման մեջ գտնվելու փորձը, որը պարտադրված է Ադրբեջանի կողմից եւ անդառնալի տնտեսական եւ մարդասիրական վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, միայն ապացուցում է, որ նման մեթոդները չեն գործում հակամարտությունների կարգավորման վրա»,-ասվում է հայտարարություն մեջ: ԼՂՀ ԱԳՆ-ն նաեւ ուշադրություն է հրավիրում Մերձդնեստրի շուրջ քաղաքական կոնյուկտուրայի փոփոխության վրա, ինչը խախտում է կարգավորման ընդհանուր պատկերը եւ կարող է հրահրել հակամարտության նոր սրացում: «Արտգործնախարարությունը հույս է հայտնում, որ շահագրգիռ մասնակիցները իմաստնություն կցուցաբերեն, կհրաժարվեն ճնշման անարդյունավետ միջոցներից եւ կգիտակցեն կուտակված խնդիրների քննարկման անհրաժեշտությունը բանակցությունների սեղանի շուրջ, առաջնորդվելով Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության բազմազգ ժողովրդի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներով»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |