Գերի ընկած զինվորի հարազատները ԿԽՄԿ գրասենյակում են. Հակոբը թշնամու ձեռքում է, ես իմ Հակոբին եմ ուզում![]() 13 օգոստոսի 2013 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներն ու հարազատները հավաքվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց և պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները նրան այցելեն հնարավորինս շուտ և հետևողականորեն ամեն ինչ արվի, որ զինծառայողը վերադառնա հայրենիք: Զինծառայողի հայրը` Գևորգ Ինջիղուլյանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ հրապարակված «հարցազրույցին», որը զինվորը տվել էր ադրբեջանական ANS հեռուստաալիքին, ասաց. «Դա ադրբեջանցիների կազմակերպած շոուն էր, իմ դաստիարակած տղան չէր կարող նման բաներ ասել: Նրան հաստատ ճնշումների են ենթարկել: Հակոբը լավ ծառայող զինվոր էր, ինքը հրամանատարությունից էր գոհ, հրամանատարությունն` իրենից: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել, նույնիսկ շնորհակալագրեր են ուղարկել տուն, արձակուրդ են տվել երկու անգամ»: Հակոբի հայրը հավելեց, որ ԿԽՄԿ-ից պահանջում է հնարավորինս արագացնել ձեռնարկվելիք քայլերն ու այցելել Հակոբին, արագ հետ վերադարձնել նրան: «Հակոբը հիմա ուղղակի ուրիշ երկրի տարածքում չէ, նա հակառակորդի, թշնամու ձեռքում է»,- ընդգծեց նա: «Ես միայն պահանջում եմ, որ ԿԽՄԿ աշխատակիցները որքան հնարավոր է շուտ այցելեն Հակոբիս: Որ երեխաս իմանա, որ իրենով հետաքրքրվողներ կան, որ ինքը մենակ չի: Ու խնդրում եմ, ինչքան հնարավոր է շուտ նրան հետ բերեն: Ես իմ Հակոբին եմ ուզում»,- ասաց Հակոբի մայրը` Գայանե Ինջիղուլյանը: Ավելացնենք, որ այս պահին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակում մոտ երեսուն մարդ է հավաքվել, զինվորի ծնողները կհանդիպեն ԿԽՄԿ աշխատակիցներին: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |