ԵՄ-ն պատրաստվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում22 մարտի 2006 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ցանկություն ունի ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում, մարտի 21-ին հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Վրաստան կատարած իր առաջին այցի ավարտին: «ԵՄ-ն ցանկանում է ավելի ակտիվորեն մասնակցել Հարավային Օսիայի, կամ այլ հակամարտությունների կարգավորմանն առնչվող յուրաքանչյուր միջոցառմանը», - նշել է Սեմնեբին: Միեւնույն ժամանակ, նշել է նա, դեռ վաղ է խոսել վրաց-օսական հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող Խառը Վերահսկիչ Հանձնաժողովի աշխատանքին ԵՄ անմիջական մասնակցության մասին: Փիթեր Սեմնեբին ասել է, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր հիմնական ջանքերը ուղղված են լինելու հենց հակամարտությունների կարգավորմանը: Խոսելով Վրաստանի տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում տիրող իրավիճակի մասին` Սեմնեբին նկատել է, որ « նշանակալի են Վրաստանի կառավարության գործադրած ջանքերը` անջատողական շրջանների հետ շփումներ հաստատելու ուղղությամբ»: «Մենք կաշխատենք նպաստել այդ միջոցառումներին: Ես նաեւ ցանկանում եմ կոչ անել Վրաստանի իշխանություններին գործել ակտիվ, նպատակաուղղված, բայց միեւնույն ժամանակ, զգույշ եւ անշտապ` որեւէ սրում թույլ չտալու համար», - հայտարարել է Սեմնեբին, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |