ՀԱԷԿ-ը միջուկային նյութեր կարտահանի Ռուսաստան11 սեպտեմբերի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում նեկայումս գտնվում են 7 հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքներ, որոնք ԱԷԿ են ներկրվել` 3 հատը 1979թ. և 4 հատը 1987թ-ին: Այս միջուկային վառելիքի հավաքվածքները ունեցել են որոշակի թերություններ և այդ պատճառով հնարավոր չի եղել դրանց օգտագործումը: Այդ հավաքվածքների պահելը «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում առաջացնում է որոշակի դժվարություններ, ուստի այս հարցն ընդգրկվել է կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Կքննարկվի որոշման նախագիծ, որի համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին կարող է տրամադրվել միջուկային նյութերի արտահանման լիցենզիա: Ըստ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշման, միջուկային նյութերի արտահանման համար ընկերությունը պետք է ունենա համապատասխան լիցենզիա: «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն արդեն պայմանագիր է ստորագրել ՌԴ «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ, դրանք ՌԴ տեղափոխելու վերաբերյալ: Այսպիսով, դրական որոշման դեպքում Հայկական ԱԷԿ-ը կստանա միջուկային նյութերի արտահանման լիցենզիա: ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին : 1989 թ. կայանը փակվեց անվտանգության նկատառումներով, իսկ 1995 թ. ԱԷԿ 404 ՄՎտ երկրորդ բլոկը վերագործարկվեց: Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար : Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |