Ղարաբաղում նշել են Շուշիի կոտորածների 86-րդ տարալիցը23 մարտի 2006 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Շուշիի հումանիտար տեխնիկումում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս` «1920թ. մարտի Շուշիի ողբերգությունը, պատճառները եւ դասերը» թեմայով: Կոնֆերանսը հրավիրվել էր վերջերս ստեղծված «Կաճառ» գիտական կենտրոնը, որի ղեկավարը հանդիսանում է պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը: Նրա խոսքերով, հենց այն պատճառով, որ Շուշիի կոտարածները քաղաքկան գնահատական չստացան, ադրբեջանցիները շարուանկում են հանդես գալ հավակնորդական քաղաքականությամբ:«Իր հայաատելական քաղաքականությունը Թուրքիան միշտ արդարացրել է հայերի ապստամբության առասպելով: Այդպիսի պատճառ են բերում թուրքական պատմաբանները` Շուշիի ոճրագործության հանդեպ: Ասում են Նովրուզ-բայրամի օրը մի խումբ հայեր խանգարել են տոնը եւ դա առիթ է դարձել, որպեսզի մուսուլմանները կոտորեն քաղաքի ամբողջ հայկական բնակչությանը: Հնարավոր է այդպիսի դեպք եղել է, բայց չէ որ մինչ այդ Շուշիում կենտրոնացված էին թուրքական զորքերը, քրդական եւ թաթարական հրոսակախմբեր: Այսինքն, ոճրագործությունն արդեն պլանավորված էր, ինչպես նաեւ` հայերի հետ դեպքերը»,-ասել է Մ. Հարությունյանը: Ինչպես իր խոսքում նշել է Շուշիի վարչակազմի կրթության եւ մշակույթի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Հարությունյանը, Ադրբեջանն ամեն ինչ անում է` պատմությունն իր օգտին վերագրելու համար: Նոր հասկացություն է առաջացել` «դիվանագիտական պատմագրաֆֆիա»: Եւ այդ կոնտեքստում հարկ է վերաիմաստավորել այն, ինչ տեղի է ունեցել Շուշիում անցած դարի սկզբին: Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանն իր զեկույցում նշել է Շուշիի ողբերգության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերը: Այդ ժամանակ տարածաշրջանում հայերի համար աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ պայմանների առկայությանը զուգահեռ, հայկական ղեկավարությունը, հեղինակի կարծիքով, ձեռնարկել է ոչ բավարար քայլեր` վտանգներին դիմակայելու համար: Անվճռականությունը, ռազմական ունակության բացակայությունը, հայկական վերնախավի միավորվածությունը թույլ են տվել հակահայկական ուժերին հաղթանակ տանել: Տարածաշրջանում մեծ էր թուրքական գործոնը, ռուսական զորքերի ներկայությունը, սովետական իշխանության ստեղծումը, կոմունիստական շարժմանը անգլիական զորքերի դիմակայումը: «Թուրքական դիվանագետները հնտորեն օգտագործել են այն գործոնը, որ Բաքվի կոմունայի վերեւներում հայեր են: Դրա համար էլ անգլիացիների համար կոմունիստական շարժումը զուգորդվում էր հայերով»,- նշել է Ա.Հարությունյանը: Հեղինակի խոսքերով, Շուշիի ողբերգությունը մեծ ռեզոնանս է ունեցել, այդ մասին արձագանքել են հայկական եւ արտասահմանյան մտավորականության ներկայացուցիչները, իսկ այդ ամենը դարձավ` ձայն բարբառո անապատի»,- նշել է Ա.Հարությունյանը: Կոնֆերանսը 1920թ. մարտի ողբերգական դեպքերը դատապարտող հայտարարություն է ընդունել, հաղորդում է Karabakh-online-ը: Հիշեցնենք, որ 1920 թվականի մարտի 23-ին Շուշիում հայերի հանդեպ ոճրագործություն կատարվեց: Հայկական թաղամասը, որը զբաղեցնում էր քաղաքի մեծ մասը, լրիվությամբ այրեցին, կոտորեցին 45 հազար հայերից 35 հազարին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |