Facebook-ը Ռուսաստանում կարող է արգելվել

Facebook-ը Ռուսաստանում կարող է արգելվել

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը Ռուսաստանումկարող է արգելափակվել` ծխախոտային խառնուրդների գովազդ այնտեղ հայտնաբերելու պատճառով: Ինչպես հայտնել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ԴՀԾ) ղեկավարի տեղակալ Անդրեյ Կաշեվարովը, այժմ գերատեսչությունը ստուգում է տեղեկատվությունը: Բացի այդ, խախտումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան նյութերը կուղարկվեն «Ռոսկոմնադզոր» և պատկան մարմիններին, հայտնում է ՌԲԿ-ն:

Գովազդային հատվածում, որը Facebook-ի էջի աջ կողմում է, սեպտեմբերի 16-ին հայտնվել է «ծխախոտային խառնուրդներ և էյֆորներ» փորձելու առաջարկ: Նշված է անվճար հեռախոսահամարն ու կայքի հասցեն, որտեղ առաջարկվում է «սփայս» գնել ու «լեգալ փոշիներ»: Առաջարկը հասանելի է Մոսկվայում, Կրասնոդարում, ինչպես նաև Ուկրաինայում՝ Կիևում ու Օդեսայում, ընդ որում հաճախորդներին առաջարկում են «հսկայական զեղչեր մեծածախ գնումների դեպքում» ու մշտական ակցիաներ:

Մինչդեռ Hopes & Fears-ը հայտնում է, որ Facebook-ը սեփական հետաքննությունը կանցկացնի: Այդ մասին ասել է Ռուսաստանում Facebook-ի ղեկավար Եկատերինա Սկորոբոգատովան: Սոցցանցի քաղաքականությունն արգելում է գովազդի տեղադրում, որը գովազդում է այս կամ այն երկրի տարածքում արգելված ապրանքներ կամ ծառայություններ:

Ինչպես հայտնում է Digit.ru-ն, Facebook-ի մամլո ծառայությունում հայտնել են, որ բաններային գովազդը հայտնվել է տեխնիկական խափանման հետևանքով, որի շտկման վրա աշխատում են ցանցի տեխնիկական աջակցության ծառայությունները:

Ռուսաստանում արգելված է ծխախոտային խառնուրդների արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը 201օ թ. հունվարից:

Facebook-ի օգտատերերի բանակը գնահատվում է մոտ 1,2 մլիլիարդի սահմանում: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում սոցցանցի եկամուտը կազմել է 1,6 մլրդ դոլար:

Facebook-ն արգելված է Իրանում, Պակիստանում, Սիրիայում, Բանգլադեշում, Թուրքմենստանում, Չինաստանում, որտեղ ինտերնետի օգտատերերի քանակը հասնում է 700 միլիոնի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---