18 քուրդ է փախել թուրքական բանտից25 սեպտեմբերի 2013 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Բինգյոլում բանտից փախուստի են դիմել Քրդստանի աշխատավորական կուսակցության 18 անդամ, չորեքշաբթի հայտնել է Sabah թերթը: Նրանց որոնմամբ զբաղվում են Բինգյոլ և Դիարբեքիր գավառների ոստիկանության ջոկատները: Սեպտեմբերի սկզբին ՔԱԿ գրոհայինները դադարեցին հեռանալ Թուրքիայի տարածքից: ՔԱԿ առաջնորդներից մեկը՝ Ջեմիալ Բայիկը հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի բարեփոխում չի անցկացնում երկրի քրդական բնակչության համար, ուստի գրոհայինները չեն լքի Թուրքիայի տարածքը: Կալանավայրում գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախկինում կոչ էր արել կազմակերպության անդամներին զենքը վայր դնել ու հեռանալ երկրից: Գրոհայինները սկսեցին լքել Թուրքիայի տարածքը մայիսի 8-ին: Թուրքիայի հակամարտությունը քրդերի հետ, որոնք պահանջում են անկախ քրդական պետության ստեղծում, շարունակվում է ավելի քան 25 տարի, և արդեն 40 հազար կյանք է խլել: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և Եվրամիության կողմից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |