Հայաստանում iPhone 5S-ի ու 5C-ի վաճառքը կսկսվի երեկոյան կամ վաղն առավոտյան

Հայաստանում iPhone 5S-ի ու 5C-ի վաճառքը կսկսվի երեկոյան կամ վաղն առավոտյան

PanARMENIAN.Net - iPhone 5S-ն ու iPhone 5C-ն Հայաստանում հնարավոր կլինի գնել արդեն այսօր երեկոյան կամ էլ վաղն առավոտյան: Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին մեր երկրում Apple ապրանքանիշի լիազորված վաճառող iStore խանութ-սրահում` հավելելով, որ գների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չունեն:

Ինչպես տեղեկացրին Օրանժ Արմենիայում, թեև ընկերությունը Հայաստանում iPhone-ի միակ պաշտոնական ներկայացուցիչըն է, բայց իրենք դեռևս շարունակում են բանակցություններն Apple-ի հետ, որ կարողանան հնարավորինս շուտ սմարթֆոնը ներկայացնել Հայաստանում: Այնուամենայնիվ, կոնկրետ ժամկետներ, թե երբ դա կլինի՝ դեռևս հայտնի չեն:

Apple ընկերությունն երկու նոր սմարթֆոնները՝ iPhone 5S-ն ու iPhone 5C-ն, ներկայացրել էր սեպտեմբերի 10-ին՝ ԱՄՆ-ում:

Մետաղյա կորպուսով iPhone 5S-ը երեք գույնի է՝ արծաթագույն, ոսկեգույն ու սև: Դրա առանձնահատկություններն են 64-բիթային A7 պրոցեսորը, գաղտնաբառը փոխարինող մատնահետքերի սկաները, որը համատեղել են Home կոճակի հետ, ինչպես նաև ավելի հզորացված ֆոտո- ու տեսախցիկը:

Ինչպես շատերը սպասում էին, ընկերությունը վերջապես թողարկեց սմարթֆոնի ավելի մատչելի տարբերակը: Հինգ գունային տարբերակով iPhone 5C-ի կորպուսը պլաստմասե է, այն մոտավորապես ունի iPhone 5 մոդելի կարողությունները: Սմարթֆոնն ունի 4-դյույմանոց Retina-էկրան, 8-մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ ու А6 պրոցեսոր:

Նոր iPhone-ը սեպտեմբերի 20-ից արդեն վաճառվում է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում ու Մեծ Բրիտանիայում:

Ի դեպ, վաճառքի առաջին երեք օրերին ընկերությունն արդեն մոտ 9 մլն սմարթֆոն էր վաճառել: Apple-ի սահմանած գների համաձայն, iPhone 5C-ն արժի 550 ԱՄՆ դոլար, իսկ iPhone 5S-ը՝ 650 դոլար:

Photo: tech-touch.ru
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---