Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից

PanARMENIAN.Net - Հայաստանը չի կարող լուրջ վերաբերվել ադրբեջանցի դիվանագետների նման հայտարարություններին եւ առավել եւս մեկնաբանել դրանք: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Ըստ նրա, Է.Մամեդյարովի հայտարարությունները տարակուսանքից բացի, ոչինչ չեն առաջացնում: «Մենք չենք կարող լուրջ վերաբերվել Ադրբեջանի արտգործնախարարի նման հայտարարությանը: Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է, եւ մենք չենք պատրաստվում դուրս գալ բանակցություններից»,-նշել է Հ.Գասպարյանը: Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը հայտարարել էր, թե «պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ, եթե վերջիններս ճանաչեն իրենց որպես Ադրբեջանի քաղաքացիներ եւ Հայաստանը դուրս գա բանակցություններից»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---