Առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ղարաբաղյան հարցի կարգավորումը անհանարին է31 մարտի 2006 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ամենասկզբից Դարտմուտի գործընթացի մասնակիցները հասկացել են, որ առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը անհանարին է: Այդ մասին ԼՂՀ արտաքին գործոց նախարարությունում կայացած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է տարածաշրջանային հակամարտությունների գծով Դարտմուտի կոնֆերանսի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի համանախագահ Հարոլդ Սոնդերսը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կլոր սեղանի ընթացքում քննարկվել է Դարտմուտի կոնֆերանսի շրջանակներում մշակված «Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղ գործընթացի մասին շրջանակային համաձայնագրի նախագիծը»: Նրա խոսքերով, փակուղային վիճակի շարունակությունը, որ գոյություն ունի երկար տարիներ, ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: «Պետք է կամուրջներ ստեղծել կողմերի դիրքորոշումների միջեւ: Փաստաթուղթը ներառում է մի շարք քայլեր` ուղղված խաղաղության հաստատմանը: Սա պաշտոնական բանակցությունների փոխարեն չէ, այլ ավելուցում է դրանց»,- ասել է ամերիկացի դիվանագետը` նշելով, որ Դարտմուտի կոնֆերանսը հոյակապ հարբերությունների մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |