Կիրո Մանոյան. Բուլղարիան դեռ չի պատրաստվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծի ներկայացումը Բուլղարիայի խորհրդարան երկրորդ անգամ քիչ հավանական է: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտնել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, օրինագիծը ներկայացրած կուսակցությունը ծայրահեղական է եւ նրա առաջարկները սովորաբար չեն քննարկվում: «Կոալիցիոն կառավարությունը չի պատրաստվում հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ»,- նշել նա:



Հիշեցնենք, որ Բուլղարիայի խորհրդարանը հրաժարվել է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Նշենք նաեւ, որ Բուլղարիայի խորհրդարանի ազդեցիկ կուսակցություններից մեկը` «Իրավունքների եւ ազատությունների շարժումը» էթնիկ թուրքական արմատներ ունի:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---