21  23.10.13 - «էյր Արմենիա» ավիաընկերության աոաջին Բոինգ 737 օդանավի վայրէջքը ու շնորհանդեսը

Հայաստանն ազատականացնում է օդային փոխադրումների ոլորտը

Հայաստանն ազատականացնում է օդային փոխադրումների ոլորտը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում Մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դա նշանակում է, որայն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու միևնույն ժամանակ կհամապատասխանեն սահմանված չափանիշներին, կարող են ուղևորափոխադրումներ իրականացնել:Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բաց երկնքի քաղաքականության ներդրումը զգալի փոփոխություն է Հայաստանի ներկա օդային փոխադրումների քաղաքականությունում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել, բացի այդ եղել են իրարամերժ մոտեցումներ` խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակ: Նրա խոսքերով, որպեսզի ռազմավարական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ ճիշտ որոշում ընդունեն, Ազգային մրցունակության խորհուրդը ՀՀ նախագահի հանձնարարականով որոշում է կայացրել պայամանագիր կնքել աշխարհի հայտնի ընկերություններից մեկի` «Մաքքենզի»-ի հետ, որը աշխարհի լավագուն մասնագետներին է վարձել, որպեսզի ՀՀ-ի համար մշակի ռազմավարությունն այս բնագավառում:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ ռազմավարությունը երկու անգամ քննարկվել է ՀՀ նախագահի մոտ, ներկայացվել են մանրակրկիտ հաշվետվություններ, որոնց արդյունքում էլ ստեղծվել է այս հայեցակարգը: Ըստ մասնագետների` Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է ՀՆԱ-ի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, դարձելու է ուղևորափոխադրումները հարմարավետ, իսկ գները նվազելու են, գրում է Panorama.am-ը:

Անցնելով բաց երկնքի քաղաքականությանը, ակնկալվում է 20%-25%-ով ուղևորների քանակի աճի ապահովում, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գները մոտ 10%-ով կնվազեն, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում` պայմանավորված ավելացած մրցակցությամբ:

Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն առաջացավ երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ին հայտարարության սնանկության մասին:

Սնանկության գործընթաց սկսելու հայտարարությունից հետո «Արմավիա» ընկերության դեմ 15 դատական հայց է ներկայացվել: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ դրանց մեծ մասը աշխատակիցների հայցերն են՝ չվճարված աշխատավարձի եւ վերջնահաշվարկի մասով: Հետաքրքիր է, որ որոշ դեպքերում «Արմավիան» հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ակնհայտ խուսափելով գումարի տրամադրումից:

«Արմավիայի» դեմ հայցեր են ներկայացրել նաեւ «ԱԿՆ Փարթներս» զբոսաշրջային ընկերությունը եւ «Սփյուռ» ընկերությունը: Ընդ որում՝ Մալաթիա-Սեբաստիայի դատարանը բավարարել է «Սփյուռի» 91.8 հազ. դրամի հայցը: Մյուս գործերը գտնվում են դատաքննության փուլում:

«Արմավիային» փոխարինելու եկավ այլ ընկերություն: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր տրամադրեց Air Armenia ընկերությանը մեկ տարի ժամկետով հետևյալ ուղղություններով ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա:

Այսօր ընկերությունը ներկայացրել է իր առաջին Boeing 737-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---