«Ժողովրդական ապրանքանիշ N 1 Հայաստանում». Սպառողներն ընտրել են լավագույններին

«Ժողովրդական ապրանքանիշ N 1 Հայաստանում». Սպառողներն ընտրել են լավագույններին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-31-ը Armproduct.am կայքէջում անց է կացվել «Հայաստանում համաժողովրդական ապրանքանիշ-2013» քվեարկությունը, որին մասնակցել է 250 մարդ: Քվեարկության արդյունքում որոշվել է լավագույն ապրանքանիշը սննդարդյունաբերության ոլորտում:

Ինչպես մամլո ասուլիսում հայտարարեց Սպառողների աջակցության կենտրոնի տնօրեն Աշոտ Միրզոյանը, մրցույթն անցել է տասը անվանակարգերում՝ լավագույն հյութ, լավագույն պանիր, լավագույն գինի, լավագույն կոնյակ, լավագույն մսամթերք, լավագույն չիր և այլն:

Մրցույթի կազմակերպիչներն են Սպառողների աջակցման կենտրոնը և Armproduct.am կայքէջը:

Քվեարկության արդյունքում լավագույն գինի է ճանաչվել է «Վեդի Ալկոն» (ձայների 33,6 %), ԵԿԳ «Արարատ» կոնյակը (ձայների 52,4 %), լավագույն պանիր է ճանաչվել «Կալինինո» ապրանքատեսակը (ձայների 9,6%), «Աշտարակ կաթի» թթվասերը (ձայների 19,2 %), «մսամթերք» անվանակարգում հաղթել է «Becon» ապրանքանիշը (20,4 %), լավագույն հյութ է ճանաչվել Noyan ապրանքանիշը (20 %), լավագույն հանքային ջուր՝ «Բջնին» (20 %), լավագույնն է ճանաչվել նաև «Մաքուր ջուր» ապրանքանիշը (17,6 %): Պահածոների անվանակարգում լավագույնն է ճանաչվել Artfood (Արտաշատի պահածոների գործարան՝ 52 տոկոս) ապրանքանիշը, լավագույն չիր է ճանաչվել «Հայկական չիր» ապրանքանիշը (4,8 %):

Հաղթողները կստանան իրավունք օգտագործելու «Ժողովրդական ապրանքանիշ N 1 Հայաստանում» խորհրդանիշը գովազդում և ապրանքների փաթեթավորման վրա երկու տարի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---