«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը մասնակցել է «Իմ ֆինանսների միամսյակ ծրագրին»![]() 7 նոյեմբերի 2013 - 11:01 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Իմ ֆինանսների միամսյակ ծրագրին»: Հոկտեմբեր ամսվա ընթացքում Հանրապետության առևտրային բանկերի շրջանում անցկացվեց «Իմ ֆինանսների միամսյակ» խորագրով ծրագիրը: Այն նվիրված էր քաղաքացիներիշրջանում ֆինանսաբանկային ոլորտի ծառայությունների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, բանկերի կողմից հատուկ ծառայությունների և պրոդուկտների ներկայացմանը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մասնակցեց միամսյակի շրջանակներում կազմակերպված բոլոր միջոցառումներին և տոնակատարություններին Երևանում, Գյումրիում,Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում և Էջմիածնում: Ցուցահանդեսների ընթացքում այցելուներին առաջարկվեցին անվճար MasterCard Standard տիպի միջազգային վճարայինքարտեր` 1 տարի ժամկետով և 1% cash-back-ի հնարավորությամբ, սպասարկման սրահներում զեղչեր ստանալու և բազում նվերներ ձեռք բերելու արտոնություններով: Բացի այդ,միամսյակի շրջանակներում Բանկի գլխամասային գրասենյակում անցկացվեց հատուկ էքսկուրսիա Բանկի աշխատակիցների երեխաների համար` «Ուզում եմ աշխատել բանկում»ընդհանուր կարգախոսի ներքո, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումները համընկան նաև Բանկի 15-ամյակի տոնակատարությունների հետ: Հոբելյանական տարվա ընթացքում իր 15-ամյահոբելյանի առթիվ Բանկն անցկացրեց մի շարք ակցիաներ և տոնական միջոցառումներ, որոնց շրջանակներում հաճախորդներին շնորհվեցին նվերներ և սպասարկման արտոնյալպայմաններ: Միամսյակը եզրափակվեց սույն թվականի հոկտեմբերի 31-ին` Հյուսիսային պողոտայում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսով: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |