Սառույցը կոտրվեց. ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳՆ ղեկավարին

Սառույցը կոտրվեց. ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳՆ ղեկավարին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր չնախատեսված այցով կայցելի Ժնև, որտեղ կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Ջավաթ Զարիֆի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» NBC-ի վրա հղումով:

Ըստ նրա, այն, որ Քերին ժամանեց Ժնևում Իրանի հետ ընթացող բանակցություններին, ազդանշան է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են պայմանավորվածության հասնել միջուկային խնդրի շուրջ, իսկ հանդիպումը պատմական կդառնա՝ առաջինը վերջին 35 տարում:

Հինգշաբթի Ժնևում մեկնարկեց «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունների հերթական փուլը Իրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ պատվիրակությունը փոխպետքարտուղար Ուենդի Շերմանի գլխավորությամբ հանդիպել է իրանցիների հետ, պետքարտուղարությունը բանակցություններն անվանել է բովանդակալից ու լուրջ: Սպիտակ տունը հինգշաբթի չբացառեց, որ պատժամիջոցներն Իրանի դեմ կարող են մեղմացվել: Սակայն, ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի, առանցքային սահմանափակումները ուժի մեջ կմնան, քանի դեռ ձեռք չի բերվել լիարժեք, ստուգման կարիք ունեցող պայմանավորվածություն միջուկային խնդրի շուրջ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների մեղմացումը «շատ չափավոր» կլինի:

Հոկտեմբերի 15-16-ին Ժնևում մեկնարկած Իրանի ու «վեցնյակի» հերթական բանակցություններն առաջինն էին Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռուոհանիի ընտրվելուց հետո և անցան ԵՄ արտաքին գործերի գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մասնակցությամբ: Արևմուտքը պահանջեց Իրանից դադարեցնել ուրանի հարստացումը, կրճատել նրա պաշարները մինչև 20 տոկոս, մի մասը արտերկիր արտահանելով: Նրանք պահանջել են նաև Իրանից փակել Ֆորդոյի օբյեկտները:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օր անց՝ 1981 թ.: Պատանդները ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ, Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի դեսպանատունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---