ԱՄՆ Կոնգրեսում կայացել է «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում կայացել է «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ են ունեցել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնեն եւ Ռաշ Հոլտը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարկարյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Շիֆին նախաձեռնության համար եւ բարձր գնահատեց կինոնկարի ռեժիսոր Էնդրյու Գոլդբերգի աշխատանքը: Ապրիլի 17-ին «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը կցուցադրվի ամերիկյան PBS հեռուստաալիքով, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---