ԱԺ-ն չհետաձգեց կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը. ցուցարարները չեն հանձնվի

ԱԺ-ն չհետաձգեց կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը. ցուցարարները չեն հանձնվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն այսօր 54 դեմ ձայների մեծամասնությամբ մերժեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցը» մեկ տարով հետաձգելու վերաբերյալքաղաքական 4 ուժի առաջարկը: Կողմ էր քվեարկել 46 պատգամավոր: Մինչ խորհրդարանում քննարկում ու քվեարկումէին, դրսում կրկին հավաքվել էին քաղաքացիներ, ովքեր բողոքում էին համակարգի դեմ: Կոչ անելով անցորդներին միանալ իրենց, դեմ քվեարկության դեպքումսպառնում էինփակել Բաղրամյան պողոտան:

Երբ հավաքվածները տեղեկացան, որ ԱԺ-ն մերժել է մի խումբ պատգամավորների առաջարկությունը, հայտարարեցին, որ չեն դադարեցնելու պայքարը: Շուտով նրանց միացավ մի քանի պատգամավոր, ինչպես նաև կին ազատամարտիկները:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ պատրաստվում են 4 խմբակցությունով դիմել Սահմանադրական դատարան.նույնն ասաց նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ ՍԴ հետ մեծ հույսեր կապել չարժի: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պատրաստ են աջակցել Սահմանադրությամբ սահմանված ցանկացած գործողությանը։

«Ամեն ինչ կանենք, որովհետև այս պարտադիր բաղադրիչը հարվածում է մեր արժեհամակարգին։ Ձեզ հետ միասին պետք դեմ կանգնենք այս արատավոր, ապազգային գործողությանը։ Պետք է կարողանաք համախմբվել, ձեր պահանջը հասցնել խորհրդարան։ Դուք էլ պետք է համախմբվեք։ Պայքարելու ենք մինչև վերջ»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում Tert.am-ը:

Այնուհետև ակցիայի մասնակիցները պատգամավորների հետ միասին որոշեցին երթով շարժվել դեպի ՄԻՊ գրասենյակ, այնուհետև՝ կառավարություն։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջյանն առաջարկեց համաձայնության դեպքում համատեղ հանրահավաք անցկացնել, ինչպես նաև պատգամավորի առաջարկով շարժման մասնակիցները համազգային գործադուլ կանցկացնեն։

ՄԻՊ գրասենյակում ցուցարարներին պաշտպանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ ՍԴ դիմելու հարցում իրենք ևս միանում են խմբակցությունների ու ակցիայի մասնակիցներին:

Նրա խոսքով, Օմբուդսմենի գրասենյակում քննարկել են օրենքն ու դրանում որոշ բաղադրիչներ կան, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտում են։

Շարունակելով երթը դեպի կառավարություն, ցուցարարները ճանապարհին քաղաքացիներին կոչ էին անում իրենց միանալ։

«Դեմ ենք» ու «ամոթ կառավարությանը» կոչերով ավարտելով երթը գործադիրի շենքի մոտ, ակցիայի մասնակիցները որոշեցին ցույցը շարունակել վաղը՝ դեկտեմբերի 5-ին, մեքենաների երթով: Այն կմեկնարկի ժամը 12:30-ին Ծիծեռնակաբերդի խճուղուց:

Անդրադառնալով հանրահավաքին, նշեցին, որ այն, հավանաբար, կլինի դեկտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---