Եգիպտոսի նոր սահմանադրության հանրաքվեն կարող է անցկացվել 2014-ի հունվարի կեսին10 դեկտեմբերի 2013 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսը նախատեսում է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրության վերաբերյալ 2014 թվականի հունվարի կեսին: Ինչպես հայտնում է Reuters-ը, նոր հիմնական օրենքի ընդունումը ժամանակավոր կառավարության քաղաքական ծրագրի առանցքային մասն է: Հիշեցնենք, որ ժամանակավոր կառավարությունը նշանակվեց Զինված ուժերի կողմից, ընտրված նախագահ Մոհամմեդ Մուրսիի 2013 թ. հուլիսին պաշտոնանկությունից հետո: Եգիպտոսի «Կոմիտե 50» սահմանադրական հավաքը, որը ղեկավարում է Ամր Մուսան 2013թ. դեկտեմբերի 1-ին ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին հանձնեց նոր սահմանադրության պատրաստի նախագիծը: Նախագահի պաշտոնակատարն այս շաբաթ պաշտոնապես պետք է նշանակի հանրաքվեի անցկացման օրը: Սա կլինի 2011 թ. հունվարի հեղափոխությունից հետո մշակված արդեն երկրորդ սահմանադրությունը: Անցած տարի հանրաքվեով ընդունվեց իսլամիստների նախաձեռնությամբ գրված սահմանադրությունը: 2013 թ. հուլիսի 3-ին այդ փաստաթղթի գործողությունը կասեցվեց: Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին: Նրանց և Մուրսիի դատը տեղի կունենա 2014 թ. հունվարի 8-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |