Կուբանի Սլավյանսկում կկազմակերպվի կլոր սեղան Հայոց ցեղասպանության թեմայով17 ապրիլի 2006 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Կուբանի Սլավյանսկում կկազմակերպվի կլոր սեղան Հայոց ցեղասպանության թեմայով, որը տեղի կունենա ապրիլի 19-ին Պետական սլավոնական մանկավարժական ինստիտուտում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կլոր սեղանի ընթացքում, որին կմասնակցեն քաղաքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, կքննարկվեն հետեւյալ հարցերը` Հայոց ցեղասպանությունը որպես հանցագործություն մարդկայնության եւ մարդկության դեմ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Թուրքիայի իրավական պատասխանատվությունը, այդ հանցագործության պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումը Թուրքիայի կողմից, Պանթուրքիզմի գաղափարախոսությունը որպես իրական սպառնալիք Եվրոպային եւ աշխարհին, Հայոց ցեղասպանության հետեւանքների արդարացի հատուցման ուղիները, Հայ դատը միջազգային իրավունքի հիման վրա: Միջոցառման մասնակիցների համար կցուցադրվի «Ես մեղադրում եմ» ֆիլմը, որը պատրաստվել էի «Երկիր-մեդիա» հեռուստաընկերությունում Հայոց ցեղասպանության 90-ամյակի տարելիցի կապակցությամբ: Կլոր սեղանի արդյունքում նախատեսվում է ընդունել բանաձեւ: Կլոր սեղանի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն են հղել Ռուսաստանի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մասնավորապես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Շիշկարյովը («Միասնական Ռուսաստան» խմբակցություն): Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |