Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի գծով «Ժնև-2»-ին առանց նախապայմանների

Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի գծով «Ժնև-2»-ին առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման գծով «Ժնև-2»-ին առանց նախապայմանների, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանահին: Դեսպանը նշել է, որ սիրիական կարգավորման կողմերը հիանալի գիտեն, որ Իրանը կառուցողական դեր է կատարում սիրիական հարցում, առանց Իրանի հետ հաշվի նստելու հնարավոր չի լինի լուծել այդ հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սակայն Իրանը պատրաստ չէ խորհրդաժողովին մասնակցելու համար նախապայմաններ ընդունել: Կարծում եմ, որ Իրանը պետք է ինչ-որ պայմաններ դնի, քանի որ մենք տեսնում ենք այն գործողությունների արդյունքները, որոնք ձեռնարկում են արևմտյան երկրները սիրիական հարցի հանգուցալուծման համար, որոնք, անշուշտ, գոհացուցիչ չեն»,-ասել է դեսպանը: Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում: Խորհրդաժողովի անցկացման վայրն ու ամսաթիվը հաստատել է Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---