Սպիտակ տունը դատապարտել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծը

Սպիտակ տունը դատապարտել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծը

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը դատապարտել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծը: Դա խախտում է դիվանագիտական ջանքերն, ուղղված Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման դեմ, գրում է Reuters գործակալությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահի վարչակազմում նշել են, որ եթե Իրանը չպահպանի միջուկային ծրագրի զսպման պայմանագրի դրույթները, պատժամիջոցները կսահմանվեն սեղմ ժամկետում:

«Չենք գտնում, որ այժմ լրացուցիչ նոր պատժամիջողցների ժամանակն է: Կարևոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք պոտենցիալ կարող են խախտել դիվանագիտական լուծման հնարավորությունը»,- ճեպազրույցում հայտարարել էՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Նա նշել է, որ եթե օրենքն ընդունվի, նախագահ Օբաման վետո կդնի: Սենատորների ներկայացրած օրինագիծն ուղղված է պատժամիջոցների խստացմանը, եթե Իրանը խախտի միջուկային ծրագրի զսպման վերաբերյալ համաձայնագիրը:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն պայմանավորվածությունը հիմք չի համարում Եվրոպայում ՀՀՊ համակարգից հրաժարվելու համար, հայտարարել է Քարնին: «Ժամանակավոր համաձայնությունը դա դեռ Իրանի միջուկային ծրագրի լուծում չէ: Եվ, անշուշտ, մեր դիրքորոշումը հակահրթիռային պաշտպանության հարցում չի փոխվում»,- ասել է Քարնին:

Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «վեցնյակի» պայմանավորվածությունների իրականացումն Իրանի հետ պետք է անդրադառնա նաև Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղակայման ծրագրերի վրա:

ԱՄՆ-ն, հայտարարելով ՀՀՊ տեղակայման պլանների մասին, նշել էր, որ դա կապված է Իրանի կողմից հրթիռային սպառնալիքի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---