Թուրք լրագրողներին արգելվել է մուտքն ոստիկանության տեղամասեր23 դեկտեմբերի 2013 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Լրագրողների մուտքը Թուրքիայի ոստիկանության վարչություններ այլևս չի թույլատրվում, ասվում է երկրի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, գրում է Hurriyet Daily News-ը: Արգելքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 22-ից: Vatan և Gayrettepe թերթերի լրագրողներին խնդրել են վերադարձնել հավաստագրման քարտերը: Դա տեղի է ունեցել կադրային փոփոխությունների ֆոնի վրա շուրջ 100 ոստիկանապետերի պաշտոնանկությունից հետո: Թուրքիայի լրագրողների ֆեդերացիան քննադատել է որոշումը՝ հայտարարելով, որ այն խանգարում է մարդկանց տեղեկատվություն ստանալ: «Մենք դատապարտում ենք լրագրողների գործունեությունը կասեցնող որոշումը, քանի որ հասարակությունը պետք է իրազեկ լինի բոլոր փաստերին: Մենք հորդորում ենք ՆԳՆ և ոստիկանության դեպարտամենտին վերանայել այս որոշումը, որը սև բիծ կդառնա թուրքական մամուլի պատմության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ: Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Զանգվածային հակակոռուպցիոն ու հակակառավարական բողոքները Ստամբուլում ավարտվել են ոստիկանության հետ բախումներով: Ակցիան խաղաղ էր սկսվել, սակայն հետո բողոքավորներն իրավապահների ուղղությամբ սկսել են քարեր նետել: Նրանք ցրել են ցուցարարներին ջրցան մեքենաների օգնությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |