Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի ԱԷԿ-ի փակման մեջ20 ապրիլի 2006 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի ԱԷԿ-ի փակման մեջ, որը չի համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղար Հանս Վինկլերը: Նրա խոսքերով, ԱԷԿ-ը տեխնիկապես հնացել է, սակայն նոր ԱԷԿ-ի կառուցման անհրաժեշտության քննարկումը ԵՄ-ի իրավասության մեջ չի մտնում:«Եվրամիությունը ընդունում է, որ տվյալ հարցերը հանդիսանում են յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքը: Բայց մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ էներգետիկայի եւ էներգետիկ անվտանգության հարցերում: Մյուս կողմից, ԵՄ-ը հարգում է յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքը. նտրել էներգիայի այն տեսակը, որը առավել պատասխանում է նրա հնարավորություններին եւ շահերին»,- ասել է Հանս Վինկլերը: Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղարը հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի եւ Ռուսաստանի համաձայնագիրը Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի ռուսական սեփականություն հանձնելու վերաբերյալ: «ԵՄ-ն չի խառնվում ազգային մակարդակի վրա ընդունված որոշումներին»,- նշել է նա: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղին, ապա, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, նա չգիտի, «Իրան-Հայաստան գազամուղը հանձնվելու է Ռուսաստանին, թե` ոչ»: «Ես ենթադրում եմ, որ բանակցությունները տարվում են այն հարցերի շուրջ, թե ով է կառուցելու գազամուղը եւ ով է ֆինանսավորելու այդ կառուցումը: Քանի որ ես չեմ մասնակցում այդ բանակցություններին, ապա չգիտեմ մանրամասները»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |