Իսլամիստները Սիրիայում մոտ 100 ընդդիմադիրի են գնդակահարել

Իսլամիստները Սիրիայում մոտ 100 ընդդիմադիրի են գնդակահարել

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմավորման գրոհայինները շուրջ 100 ընդդիմադիրների են գնդակահարել Սիրիայում: Ըստ ԶԼՄ-ների, վերջին օրերին իսլամիստները մի շարք բնակավայրեր են գրավել Սիրիայի հյուսիսi Ռաքքա գավառում՝ գերեվարելով «Ան Նուսրի ճակատ» և «Ահրար աշ Շամ» խմբավորումների մի քանի տասնյակ ներկայացուցիչների: Բոլոր գերված գրոհայինները գնդակահարվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Reuters-ի վրա հղումով:

Վերջին շաբաթում սիրիական զինված ընդդիմության ապստամբների և «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» անդամների բախումների արդյունքում շուրջ 500 մարդ է զոհվել:

Վերջին օրերին սրվել է իրադրությունը ընդդիմադիր կազմավորումների ու իսլամիստ գրոհայինների միջև, վերածելով մեծ մարտերի, Սիրիայի ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Այս իրավիճակը ԶԼՄ-ները գնահատել են որպես հաղթաթուղթ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների դեմ պայքարում: Ասվում էր, որ տարբեր չափավոր ու իսլամիստական խմբավորումները գրոհել են «Սիրիայի ու Իրաքի իսլամական պետություն» (ISIS), որը կազմված է օտարերկրացի ջիհադիստները: Գրոհայինների միջև պատերազմի պատճառ է հանդիսացել Հալեպում հայտնի բժշկի ու «Ահրար աշ Շամ» կազմավորման ընդդիմադիր խմբավորման առաջնորդի սպանությունը:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---