Ադրբեջանը Պակիստանում մասնակցում է ռազմական ավիացիայի զորավարժություններին, իսկ թուրքական F-16–ներն Ադրբեջանում են![]() 20 հոկտեմբերի 2023 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մասնակցում է Պակիստանում մեկնարկած ռազմական ավիացիայի զորավարժություններին, գրում է APA-ն Պակիստանի ԶՈւ մամուլի ծառայության վրա հղումով։ Զորավարժություններին մասնակցում է 14 երկրի ՌՕՈւ ներկայացուցիչ, այդ թվում՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ–ի, Ուզբեկստանի, Չինաստանի, Հունգարիայի և այլ երկրների։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ ինքնաթիռները հոկտեմբերի 20-ին ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժություններին, գրում է APA-ն։ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին և անցնելու են հոկտեմբերի 22-25-ը։ Ադրբեջանի ԶՈւ հատուկջոկատայինները Թուրքիայի Կայսերի քաղաքում մասնակցել են Erciyes – 2023 երկօրյա զորավարժությանը: Վարժանքներին մասնակցել է 652 զինծառայող, 354 տեսակի տեխնիկա և սպառազինություն: ![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |