Լավրով. Գազայում ռազմական գործողությունները պետք է կասեցնել՝ ոչ ջուր կա, ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ

Լավրով. Գազայում ռազմական գործողությունները պետք է կասեցնել՝ ոչ ջուր կա, ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Գազայում ռազմական գործողությունները պետք է կասեցնել և շրջափակման մեջ հայտնված բնակչությանը փրկելու հումանիտար ծրագրեր հայտարարել։ Նա ընդգծել է, որ եթե Գազան ոչնչացնեն և վտարեն երկու միլիոն բնակիչներին, դա կարող է դարի աղետը դառնալ։

«Պետք է կանգ առնել, պետք է հումանիտար ծրագրեր սկսել փրկելու համար բնակչությանը, որը շրջափակման մեջ է՝ ոչ ջուր կա, ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ մի բան չկա»,–ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Իսրայելն ավիացիոն հարվածներ է հասցնում օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական, Գազայի հատվածում։ Իսրայելը նաև Գազայի ամբողջական շրջափակման մասին է հայտարարել՝ դադարեցնելով ջրամատակարարումը, էլեկտրականության, դեղորայքի և վառելիքի մատակարարումները։ Հոկտեմբերի 28–ի տվյալներով զոհերի թիվը Գազայում հասել է 7300–ի, ավելի քան 18,000–ը վիրավորվել է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ–ն կողմ է քվեարկել Գազայում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի ԳՎ բանաձևին։

Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ ՀՀ–ն Իսրայելից մոտ 150 ՀՀ քաղաքացու և ազգությամբ հայի է տարհանել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---