Ռաֆաել Համբարձումյան. «Հայոց ցեղասպանության մեջ հավասարապես մեղավոր են Ռուսաստանը եւ Թուրքիան»21 ապրիլի 2006 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը հավասարապես կազմակերպել են Ռուսաստանն եւ Թուրքիան: Այ դմասին Երեւանում հայտարարել է պատմաբան Ռաֆաել Համբարձումյանը: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության մասին խոսելիս պետք ընդգծել մի քանի կարեւոր եւ մինչ այժմ չարծարծված հարցեր: Մասնավորապես, Հայոց ցեղասպանությունից 30 տարի առաջ «Հայաստանը առանց հայերի» նշանաբանը առաջին անգամ պետական մակարդակի վրա հնչեցրել է Ռուսաստանը Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինի միջոցով:Ռ. Համբարձումյանի խոսքերով, Ռուսաստանը միշտ օգտագործել է հայերին իրենց կայսերական շահերում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանն անուղղակի աջակցում էր Հայոց ցեղասպանության հարցում` 200 հզ. հայ զինվորի ուղղարկելով ռուս-գերմանական ճակատ: «Հենց 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի կնքման արդյունքում Արեւելյան Հայաստանը գրեթե ամբողջությամբ օկուպացվեց եւ բաժանվեց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ: 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական համաձայնագրի նպատակն էր Հայաստանի Հանրապետության ամբողջական ոչնչացումը: Վերջապես, դուք չեք գտնի արեւելահայ ժողովրդական որեւէ մեծ գրողի կամ արվեստագետի, որին չի տանջել կամ հեռացրել ռուսական իշխանությունը»,- ընդգծել է Համբարձումյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |