Թուրք նախարարների վերցրած կաշառքների ընդհանուր գումարը գրեթե 64 մլն դոլար է

Թուրք նախարարների վերցրած կաշառքների ընդհանուր գումարը գրեթե 64 մլն դոլար է

PanARMENIAN.Net - Թուրքիայում մեծ կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարական տված նախարարների դեմ արդեն կաշառակերության մեղադրանքով նյութեր են պատրաստվում:

Դատախազության տեսադաշտում են հայտնվել ՆԳՆ, էկոնոմիկայի և քաղաքաշինության նախկին նախարարները, գրում է Cumhuriyet-ը:

Ըստ հաղորդագրության, Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ՝ 10 մլն դոլար ընհանուր գումարի: ԵՄ գծով նախկին նախարար Էգեմեն Բաղիշը մեղադրվում է ընդհանուր առմամբ 1,5 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը մեղադրվում է 52 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Թուրք նախարարների վերցրած կաշառքների ընդհանուր գումարը գրեթե 64 մլն դոլար է կազմում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---