Օլիմպիական զինադադարը Բաքվի համար չէ. Հայկական դիրքերը կրկին գնդակոծվում են10 փետրվարի 2014 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը, շաբաթ, կիրակի օրերին, հատկապես գիշերային ժամերին, առաջնագծում բավականին ակտիվ է եղել: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանի կողմից արձակված կրակահերթերն անկանոն բնույթի էին, իսկ հայկական կողմը որպես կանոն նման կրակահերթերին չի պատասխանում, գրում է Panorama.am-ը: Հովհաննիսյանը հուսով է, որ Ադրբեջանը զերծ կմնա հետագա զարգացումներից` պահպանելով «օլիմպիական հրադադարը»: Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության, նախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում լարվածության որոշակի թուլացում է նկատվել, որը հիմնականում պայմանավորված էր հայկական կողմի զգոնության և առաջնագծում պարտադրող լինելու հանգամանքով: Ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 500 կրակոց: Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը, ադրբեջանական կողմը, սահմանագծի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` ինտենսիվ կրակահերթերի տակ պահելով հայկական մարտական հենակետերն ու բնակավայրերը, գրում է Aysor.am-ը: Հնուց եկած ավանդույթի համաձայն Օլիմպիական խաղերի ժամանակ դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները: Փետրվարի 2-6 Երևան ու Բաքու այցելած ԵԱՀԿ համանախագահներին կողմերը հավաստիացրեցին, որ բոլոր ջանքերը կգործադրեն հրադադարի ռեժիմի պահպանման համար, նպատակ ունենալով կանխել իրավիճակի սրացումը, հատկապես փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկած Ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:«Նախևառաջ, մեր կոչն ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին. նրանց գործողություններն ապակայունացնող ազդեցություն են թողնում ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշված էր ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Վերջերս թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում |