Ա-320 ինքնաթիռի սեւ արկղերը կարող են եւ չհայտնաբերվել 3 մայիսի 2006 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ա-320 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը վատ եղանակային պայմաններն են, հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Բելցովը: Հենց բարդ օդերեւույթաբանական պայմանների պատճառով է անձնակազմը երկու անգամ վթարային վայրէջք պահանջել: Երեւան-Սոչի չվերթը կատարող Ա-320 ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է 38 մարմին: Փրկարարական աշխատանքները բարդացել են վատ օդերեւույթաբանական պայմանների պատճառով: Ներկայումս փրկարարական աշխատանքների վայրում 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Քամու ուժգնությունը կազմում է 10-11 մ/վ, մառախուղ է, անձրեւ: Հաղորդվել է փոթորկային նախազգուշացում, ըստ որի քամու ուժգնությունը կհասնի 20 մ/վ: Աղետի վայրում աշխատում է 23 նավ: ՌԴ Արտակարգ իրավիճակենրի նախարարության նախնական տվյալներով, ինքնաթիռի բեկորները գտնվում են մեծ խորության վրա: Այդ կապակցությամբ մասնագետները չեն բացառում, որ սեւ արկղերը կարող են եւ չգտնվել: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |