ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս 31 սմարթֆոն է հատկացրել հավատարիմ բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս 31 սմարթֆոն է հատկացրել հավատարիմ բաժանորդներին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել է 365 խաղարկության հերթական փուլը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հերթական անգամ անակնկալ է մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի իր հավատարիմ բաժանորդներին:

Այս անգամ ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է «365» խաղարկության մարտ ամսվա հաղթողներին և նրանց հանձնել տվյալ ամսվա օրերի թվով սահմանված 31 մրցանակները` MTS Ego սմարթֆոնները, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Խաղարկությունը տեսագրվել է մարտի 21-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաղթած բաժանորդներին է տրամադրվել 100 սմարթֆոն: Իսկ ընթացիկ տարվա փետրվարին` 28 սմարթֆոն:

Նոր՝ «365» խաղարկությոնը կազմակերպվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Ըստ այդմ` հաջորդ ամիս կկազմակերպվի 30 սմարթֆոնի խաղարկություն, ինչը համապատասխանում է ապրիլ ամսվա օրերի քանակին: «Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---