19  05.04.14 - ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու FPWC-ն մեկնարկեցին 2014թ.-ի «Երկրի oր» քարոզարշավը ծառատունկով և «Դիմավորենք թռչուններին» մրցույթ-միջոցառումով

Մեկնարկել է 2014-ի «Երկրի oր» քարոզարշավը

Մեկնարկել է 2014-ի «Երկրի oր» քարոզարշավը

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում ծառատունկով և թռչունների միջազգային օրվան նվիրված մրցույթով մեկնարկել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)` գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպած 2014-ի «Երկրի օր» քարոզարշավը: Ի դեպ, ծառատունկին ակտիվ մասնակցել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները:

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը տոնում է Երկրի օրը: Ինչպես շատ կազմակերպություններ ամբողջ աշխարհում, այնպես էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կնշի այս կարևոր օրը Երևանում և մարզերում անցկացվելիք մի շարք բնապահպանական միջոցառումներով:

Կենդանաբանական այգում անկացված թռչնաբների պատրաստման մրցույթ-միջոցառումը, որը կրում է «Դիմավորենք թռչուններին» անվանումը, մասնակիցներին հնարավորություն տվեց խորացնել թռչնատեսակների, նրանց կառուցվածքի, վարքագծի, կենսապայմանների, ինչպես նաև առանձնահատկությունների մասին գիտելիքները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ունենալ համապատասխան նյութեր և գործիքներ` տեղում հետաքրքիր լուծմամբ թռչնաբույն պատրաստելու համար: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ անկախ ժյուրին նույն օրն ամփոփեց մրցույթի արդյունքները: Ամենաակտիվ և ստեղծագործ մասնակիցներն ստացան մրցանակներ` Երևանի կենդանաբանական այգու, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, LEGO Հայաստանյան ներկայացուցչի, ինչպես նաև հատուկ մրցանակ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: Մրցույթի անվանակարգերն էին՝ «Լավագույն նորարարական մոտեցում», «Լավագույն մտահղացում» և «Լավագույն ստեղծագործական լուծում»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միջոցառման օրը` ապրիլի 5-ին, մինչև 16 տարեկան երեխաների մուտքը Երևանի կենդանաբանական այգի անվճար էր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---