Կյանքի տևողությամբ Հայաստանը 116-րդն է․ Մարդիկ այստեղ միջինը 73,9 տարի են ապրում

Կյանքի տևողությամբ Հայաստանը 116-րդն է․ Մարդիկ այստեղ միջինը 73,9 տարի են ապրում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հրապարակվել է երկրների ցանկը, որտեղ ամենից շատ են երկարակյացները: Կյանքի միջին տևողությունն այն առանցքային ցուցանիշներից է, որով կարելի է դատել երկրի զարգացման մակարդակի մասին: Ընդհանուր առմամբ ցուցակում 223 երկիր է ընդգրկվել:

Առաջին տեղում եվրոպական Մոնակո իշխանապետությունն է: Կյանքի միջին տևողությունն այնտեղ 89,57 տարի է: Երկրորդ տեղում Մակաոն է, երրորդը օրինաչափորեն զբաղեցնում է Ճապոնիան:

Ամենաբարեկեցիկ երկրների տասնյակը եզրափակում է Ավստրալիան, որտեղ կյանքի միջին տևողությունը 82,07 տարի է: Հետխորհրդային երկրների թվում ամենաշատ երկարակյացներ կան Վրաստանում, այնտեղ միջին տարիքը 75,72 է: Վրաստանն այդպիսով 90-րդ տեղում է:

Հայաստանը զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը: ԱՊՀ մյուս երկրների թվում Ուզբեկստանը 125-րդ տեղում է, Բելառուսը՝ 138, Ռուսաստանը՝ 150, Ուկրաինան՝ 156:

Ինչպես օրերս հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասնում է 73,9: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 74,1, ամենացածրը՝ Շիրակի մարզում, որտեղ միջին տևողությունը մոտ 70,6 տարի է: Ինչ վերաբերում է կյանի միջին տևողության տարբերությանը տղամարդկանց ու կանանց շրջանում, ապա Հայաստանում կանայք ավելի երկար են ապրում՝ միջինը 77 տարի, իսկ տղամարդիկ՝ 70,6:

Photo: RIA Novosti
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---