Ռուս ժողովրդի մեծամասնությունը ֆաշիզմին բացասաբար է վերաբերվում20 մայիսի 2006 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Նեոֆաշիզմի ոչ մի աճ Ռուսաստանում չկա: Եթե համեմատենք 20 դարի 90-ականների սկիզբը 2005-06 թվականների հետ, ապա կարելի է ասել, որ 90-ականների սկզբին առավել ուժեղ էին ազգայնակնների դիրքերը, սակայն այն ժամանակ նրանց այդքան տեղ չէին տալիս կենտրոնական ԶԼՄ-ներում: Այդ մասին PanARAMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սանքտ Պետերբուրգի քաղաքագիտական ասոցիացիայի նախագահ», Աշխարհաքաղաքականության ակադեմիայի թղթակից անդամ, փիլփիսոփայական գիտությունների թեկնածու Արա Ստեփանյանը: Նրա խոսքերով, Այսօր, երբ նրանց կառույցները ջախջախված են, չգիտես ինչու սկսել են խոսել ռուսական ֆաշիզմի մասին: «Ռուս ժողովրդի մեծ մասը բացասաբար է վերաբերվում ֆաշիզմին, դա ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, եւ այլ կերպ լինել չի կարող: Ռուսներն իրենց բնույթով շատ հանդուրժող են: Սակայն ինչ-որ մեկը ցանակնում է բաժանել հասարակությունը մասերի` ֆաշիստներ եւ հակաֆշաիստներ: Նրանք, ովքեր ստորագրել են «հակաֆաշիստական պակտը» հակաֆաշիստներ են, իսկ ով չի ստորագրել` նաշանակում է ֆաշի՞ստ են: Այժմ ոչ մի ռուս չի կարող բարձրաձայն փառաբանել իր ժողովրդին, քանի որ ֆաշիստ կարող է կոչվել, հետեւաբար, վերջ տալով կարյերային: Իսկ «հակաֆաշիստականները» կարող են թույլ տալ իրենց վիրավորել ռուսների ազգային արժանապատվությունը»,-նշել է նա: Արա Ստեփանյանը նշել է, որ նման իրավիճակում ռուս ժողովուրդը հայտնվել է անելանելի վիճակում: «Միասնության կոչ անել ռուսներին, կամ բարձրացնել ռուս ոգին չի կարելի` կմեղադրեն ֆշիազմի մեջ: Լռել եւ լուր մահանել ցանկություն չկա: Մնում է հույսը դնել «ռուսական հրաշքի» վրա, իսկ այն ծնվում է ապստամբությունների եւ հեղափոխությունների ժամանակ»,-ասել է նա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |