Չստացված դիվերսիա ԼՂՀ և ՀՀ սահմանին. Դիվերսանտների մի մասը ձերբակալված է

Չստացված դիվերսիա ԼՂՀ և ՀՀ սահմանին. Դիվերսանտների մի մասը ձերբակալված է

PanARMENIAN.Net - ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Տավուշի Այգեձոր գյուղի մերձակայքում հակառակորդը դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ էր ձեռնարկվել՝ փորձելով շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը: Հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չէր ունեցել, դիվերսիոն գործողության փորձն էլ կասեցվել էր:

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանը հերթական դիվերսիա էր կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Դիվերսիան չեզոքացնելու ժամանակ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը։

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերն ադրբեջանցիները հերթական դիվերսիոն փորձն էին ձեռնարկվել ժամը 02:55-ի սահմաններում՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել էին պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը տվել էր առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր:Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը մեկ զինվոր էր կորցրել՝ ՊԲ զինծառայող, եֆրեյտոր Էրիկ Գասպարյանն էր։

Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման հերթականփորձը: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել էին հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել էր առնվազն 3 վիրավոր:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, որը ավելի ուշ պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը, որը ավելի ուշ պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---