Թավրիզում ադրբեջանցիների ցույցը ցրելու արդյունքում զոհվել է շուրջ 20 մարդ24 մայիսի 2006 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Թավրիզում տեղի է ունեցել ադրբեջանցիների բողոքի ցույց, որի մասնակիցները փորձել են գրավել այն շենքը, որտեղ 1945 թվականին եղել է Ադրբեջանի միլի մեջլիսը, իսկ ներկայումս գտնվում է Թավրիզի կառավարության տունը: Հանրահավաքում հնչել են հետեւյալ կարգախոսները. «Եթե Բաբեկը զոհվել է, ապա Թավրիզը դեռեւս ողջ է», «Ադրբեջանական ժողովուրդը չի հանդուրժի այս անտանելի տառապանքը», «Ադրբեջանի հերոս, Չեխրանղանլի, Չեխրանղանլի», «Ադրբեջանն արթուն է եւ սատար է կանգնում Չեխրանղանլիին», «Ղարաբաղը մերն է եւ մերը կլինի», «Թուրքերի լեզուն պարսկերենը չի դառնա»: Թավրիզում ադրբեջանցիների ցույցը ցրելու արդյունքում զոհվել է շուրջ 20 մարդ, 100-ը վիրավորվել են: Հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել են վիրավորները, շրջապատված է ոստիկանության ստորաբաժանումներով: Կանխելու համար երկրորդ հանրահավաքը, քաղաք բերված գվարդիականները հարձակվել են ուսանողական հանրակացարանի վրա եւ ձերբակալել շուրջ 100 հոգու, հաղորդում է Day.az-ը: Նշենք, որ հանրահավաքները Թավրիզում եւ Հյուսիսային Իրանի այլ քաղաքներում անցել են որպես բողոքի նշան «Իրան» ամենօրյա պաշտոնաթերթում տպագրված ադրբեջանցիների վերաբերյալ ծաղրանկարների դեմ: Lenta.ru-ի տվյալներով, իրանական կառավարությունը փակել է «Իրան» թերթը: Մամուլի վերահսկման հատուկ հանձնաժողովը մեղադրել է լրագրողներին սադրիչ նյութեր տպագրելու եւ ազգամիջյան պառակտում սերմանելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |