Էրդողան. Գերմանիան կաջակցի Թուրքիային ԵՄ մտնելու նրա ձգտման մեջ

PanARMENIAN.Net - Գերմանիան կաջակցի Թուրքիային Եվրամիություն մտնելու նրա ձգտման մեջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը գործարարների թուրք-գերմանական կոնգրեսի ժամանակ Բեռլինում: «Գերմանիան միշտ աջակցել է Թուրքիային: Ես համոզված եմ, որ Գերմանիան կշարունակի մեզ աջակցել ապագայում եւս»,- նշել է Էրդողանը:



Իր հերթին, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է իր պատրասակամության մասին Թուրքիայի ԵՄ ընդգրկվելու հարցի վերաբերյալ բանակցությունները շարունակելու առումով: Սակայն, նշել է նա, Թուրքիան պետք է կատարի բոլոր պայմանները ԵՄ մտնելու համար:



Նշենք, որ 2005 թվականի հոկտեմբերի 4-ին Եվրամիությունը Թուրքիայի հետ պաշտոնական բանակցություններ է սկսել վերջինիս ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Արեւմտյան փորձագետների կարծիքով, Անկարայի հետ բանակցությունները կարող են ձգվել 15-20 տարի, հայտնում է Associated Press.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---