Կինը 74 տարում առաջին անգամ դարձել է Նոբելյանին համազոր մաթեմատիկական մրցանակի դափնեկիր

Կինը 74 տարում առաջին անգամ դարձել է Նոբելյանին համազոր մաթեմատիկական մրցանակի դափնեկիր

PanARMENIAN.Net - Մաթեմատիկայի Ֆիլդսի մրցանակի կոմիտեն 74 տարում առաջին անգամ մրցանակը շնորհել է կին գիտնականի՝ 37-ամյա Մարիամ Միրզահանիին Իրանից: Դափնեկիրը հուսով է, որ իր հաջողությունը կոգեշնչի այլ երիտասարդ կին գիտնականներին:

Մարիամ Միրզահանին ծնվել է Թեհրանում, ավարտել է տեղի համալսարանը, 2008-ից դասավանդում է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում: Փորձագետների կոմիտեի նախագահները պարգևատրել են մաթեմատիկոսին «Ռիմանի հարթությունների, ինչպես նաև դրանց տարածքային մոդուլների, դինամիկայի և երկրաչափության» ոլորտում մեծ ավանդի համար, ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Ֆիլդսի մրցանակն ամենահեղինակավոր միջազգային մրցանակն է մաթեմատիկայի ոլորտում, որը շնորհվում է մինչև 40 տարեկան երիտասարդ գիտնականներին: Մրցանակը շնորհվում է չորս տարին մեկ անգամ: Մրցանակի դրամական պարգևը մոտ 15 հազար կանադական դոլար է:

Ֆիլդսի մրցանակը հաճախ անվանում են «Մաթեմատիկայի ոլորտի Նոբելյան մրցանակ», քանի որ իսկական Նոբելյան մրցանակն այդ ոլորտում չի շնորհվում:

Միջազգային Նոբելյան մրցանակը շնորհում է Շվեդիայի կառավարությունը միջազգային հանձնաժողովի որոշման հիման վրա: Մրցանակը շնորհվում է շվեդացի արդյունաբերող, ճանապարհորդ, դինամիտի հեղինակ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) վերջին կամքի համաձայն: Պայմանագիրն այդ մասին կնքվել է 1895 թվականի նոյեմբերին շվեդա-նորվեգական ակումբում:

1901 թվականից ի վեր մրցանակը շնորհվում է ամեն տարի: Գիտնականները դրամական պարգև են ստանում տարբեր ոլորտներում նշանակալի նվաճումների համար.

Ֆիզիկայի ոլորտում պարգևատրում է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան

Քիմիայի ոլորտում պարգևատրում է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան

Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում պարգևատրում է Կառոլինայի ինստիտուտի կոմիտեն

Գրականության ոլորտում՝ Շվեդիայի ակադեմիան

Խաղաղության ոլորտում՝ Նորվեգիայի խորհրդարանի նշանակած հանձնաժողովը

Էկոնոմիկայի ոլորտում շնորհվում է 1969 թվականից:

Գոյություն ունի երկու վարկած, թե ինչը դրդեց Նոբելին մրցանակ չշնորհել մաթեմատիկայի ոլորտում նվաճումների համար:

Ըստ առաջին վարկածի, մաթեմատիկան Ալֆրեդ Նոբելի հետաքրքրությունների շրջանակից դուրս էր: Նա միշտ կիրառվող գիտությունների կողմնակից է եղել, օրինակ, քիմիայի ու ֆիզիկայի: Մաթեմատիկան Նոբելը կատակով անվանում էր «տեսական շահարկումներ»: Սակայն մրցանակի հիմնադրի կողմնակիցները հավանություն չեն տալիս այս վարկածին՝ նշելով, որ Նոբելն առաջին հերթին գիտնական էր և երբեք չէր կարող թերագնահատել մաթեմատիկայի նշանակությունը:

Կա նաև մեկ այլ ոչ պաշտոնական վարկած, որը լույս է սփռում գիտնականի տարօրինակ որոշման վրա: Ասում են, որ Ալֆրեդ Նոբելը հանեց մաթեմատիկան մրցանակակիր գիտությունների շարքից, ղեկավարվելով զուտ անձնական նկատառումներով: Պատճառն այն է, որ նրա սիրեցյալը դավաճանել էր իրեն հայտնի շվեդացի մաթեմատիկոս Մագնուս Գուստավ Միթթագ-Լեֆլերի հետ:

Եթե Նոբելը ընդգրկեր մաթեմատիկան մրցանակակիրների շարքում, ապա նրա սահմանած մրցանակը կհանձնվեր մրցակցին: Հավանական է, որ Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան այն կհանձներ Միթթագ-Լեֆլերին:

Ալֆրեդ Նոբելը չէր կարող նման անարդարություն հանդուրժել: Լինելով խելացի և հեգնանքի հակված մարդ, նա ելք գտավ իր համար նվաստացուցիչ այդ վիճակից: Նա ուղղակի ջնջեց մաթեմատիկան գիտական մրցանակի հավակնող գիտությունների ցանկից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---