Օգոստոսի 20-ից դեպի Հայաստան գազ չի մատակարարվում. Պատճառը գազատարի վթարն է

Օգոստոսի 20-ից դեպի Հայաստան գազ չի մատակարարվում. Պատճառը գազատարի վթարն է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ից դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան: Այս մասին հաղորդում է «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական կայքը:

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:

ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ օգոստոսի 20-ին` ժամը 22:30-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կիրականացնի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:

2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, «Գազպրոմ» ԲԲԸ ձեռք բերեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 20 տոկոս բաժնեմասը: «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը, դառնալով «Գազպրոմ» ԲԲԸ 100 տոկոս դուստր ընկերություն,վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---