Ա-320-ի «սեւ արկղերի» վերծանումը մոտ երկու ամիս կտեւի31 մայիսի 2006 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Սոչիի մերձակայքում կործանված Ա-320-ի ինքնագրիչների վերծանում կտեւի մեկ եւ կես կամ երկու ամիս: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով, պարամետրային ինքնագրիչի վերծանման ընթացքում հանձնաժողովը պետք է վերլուծի շուրջ 300 տեխնիկական պարամետր: Խոսակցային ինքնագրիչի վերծանմանը կմասնակցեն մասնագետներ Հայաստանից, քանի որ օդաչուները խոսել են հայերեն: Ըստ նախարարի, այսօրվա դրությամբ ինքնագրիչների վերծանման որոշակի արդյունքներ չկան, որոնց հիման վրա հնարավոր կլիներ պարզել ավիավթարի պատճառը: Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը մայիսի 3-ին կործանվեց Սոչիի օդանավակայնում գիշերային վայրէջքի գնալիս, բարդ օդերեւույթաբանական պայմաններում: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 հոգի` 26 Ռուսաստանի քաղաքացիներ, Ուկրաինայի մեկ քաղաքացի, Վրաստանի մեկ քաղաքացի, մյուսները` Հայաստանի քաղաքացիներ էին) եւ անձնակազմի անդամները (ութ հոգի` երկու օդաչուն, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները): Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |