Հայաստանի համագործակցությունը եվրակառույցների հետ պետք է բխի նրա ցանկությունից

PanARMENIAN.Net - Եվրոպական նորմերին մերձենալը ավելի սերտ համագործակցության համար որոշվում է նրանով, թե ինչ ծրագրերով է դա իրականացվում: Այդ մասին PanARmenian.Net-ին է հայտարարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Նրա խոսքերով, Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, Հայաստան- ԵՄ գործողությունների ծրագիրը պետք է նպաստեն այդ համագործակցությանը, սակայն դա ոչ մի դեպքում չպետք է ստիպողաբար կատարվի: «Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, ապա Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է այնպիսի առաջնային բնագավառներում, ինչպիսիսն է կրթությունը: Ես պետք է նշեմ, որ Ֆրանսիայից դուրս գտնվող ամենամեծ Ֆրանսիական համալսարանաը գտնվում է Հայաստանում: Մենք նաեւ համագործակցում ենք զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում»,-նշել է ֆրանսիացի դիվանագետը:



Անդրադառնալով Հայաստանի եւ Ֆրանսիայի տնտեսական կապերին` Անրի Կյունին ընդգծել է, որ «Airfrance-ի հաստատումը հայկական հողում դարձավ այնպիսի խոշոր ֆրանսիական արդյունաբերական խմբերի ջանքերի արդյունքը, ինչպիսիք են «Պեռնո Ռիկարը» եւ «Քաստելը», որոնք արդեն վաղուց են հիմնավորվել Հայաստանում: Նա նշեց, որ նրանց շարքերը լրացրեցին SAUR, VEOLIA ընկերությունները, որոնք զբաղվում են ջրամատակարարման հարցերով, հեռահաղորդակցային «Ալկատել» ընկերությունը, «Արեվա» ընկերությունը, որը մասնագիտանում է Մեծամորի ԱԷԿ-ի միջուկային թափոնների պահպանման ոլորտում: Հայկական շուկայում ամուր դիրքեր են գրավել «Պեժո», «Ռենո» եւ «Նիսան» ավտոմեքենաները, «Միշելին» ընկերության անվադողերը, վաճառվում են ֆրանսիական դեղագործական ընկերությունների դեղեր»,-ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    ---